Վիդեո մոնտաժը պետք է կատարենք Video Edit magic ծրագրի օգնությամբ: Այն ի տարբերություն մյուս մոնտաժի ծրագրերի, ավելի հեշտ է օգտագործելը և սովորելը:
Սեղմեք այստեղ բեռնելու համար: Ֆայլը իրենից ներկայացնում է .rar արխիվ, բացեք այն և դրա միջից բացեք Video Edit Magic 4.26 թղթապանակը: Ծրագիրը համակարգչում տեղադրելու համար պետք է բացել videoeditmagic.exe-ը: Հետո այն համակարգչում տեղադրելուց հետո պետք մոնտաժի ծրագիրը փակած վիճակում բացել crack.exe-ն և դրանից հետո նոր բացել մոնտաժի Video Edit ծրագիրը:
Այն բացելուց հետո կհայտնվի այսպիսի պատուհան: Սեղմեք Show at startup-ի վրա, այն ապաակտիվացրեք և սեղմեք Cancel: Այս պատուհանը մյուս անգամ չի բացվի:
Որպեսզի ավելացնեք նկարներ, վիդեոներ, աուդիոներ, և դրանց հետ կատարեք մոնտաժ, պետք է`
Ընտրված ֆայլերը ավելանում են ծրագրի Media file բաժնում
Ֆայլերը պետք է հերթականությամբ, մկնիկի ձախ կոճակը սեղմած պահելով Media File բաժնից տեղափոխել ներքևի նկարում պատկերված Video 1-ի դաշտում, եթե տեղափոխվող ֆայլը աուդիո է, ապա պետք է տեղափոխել Audio1 -ի դաշտ:
Առաջին ֆայլը տեղափոխելիս հայտնվում է նոր պատուհան, որից պետք է ընտրել վիդեոի չափերը, նախընտրելի է այն դնել 720x480` որակի համար:
Օրինակ եթե ցանկանում եք նկարները իրար հետևից փոխելով վիդեո պատրաստել, պետք է նկարները հերթով ավելացնել video 1 դաշտում այնպես, որ մոնտաժի ծրագրում ստացվի հետևյալ պատկերը
Արդեն ամեն ինչ պատրաստ է և պետք է պատրաստել վիդեո: Բացեք File - Make Movie: Բացվում է նոր պատուհան: Output Format-ը ընտրեք Digital Video AVI և սեղմեք Next, Next, Next: